Խանութներից շինանյութ, հագուստ կամ սարքավորում գնելիս, խնդրում եմ, ուշադի՛ր եղեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

Thumbnail

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ,
Մոսկվայում ծիրանի սպառման այսօրվա արթնացումը ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է հայկական արտադրանքի սպառումը հայկական աշխարհում՝ Հայաստանում և սփյուռքի մեր համայնքներում, Հայաստանում արտադրվածի կարևորումն ու առաջմղումը, ցանցային մտածելակերպն ու համակարգված աշխատանքը։

Հիմա մնում է այս նույն ոգևորվածությամբ մերժենք մեզ իրենց թշնամին համարող պետություններում արտադրված ապրանքների իրացումն ու սպառումը Հայաստանում։

Ներկրող կազմակերպություններին կոչ եմ անում հագուստը, սննդամթերքը, շինանյութը, սարքավորումները Թուրքիայից ներմուծելու փոխարեն գտնել դրանց արտադրողներին այլ երկրներում կամ, որ ավելի կարևոր է, սկսել այդ ապրանքների արտադրությունը Հայաստանում։

Սիրիայից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները հարուստ փորձ ունեն սեփական արտադրությամբ թուրքական ապրանքները շուկաներից դուրս մղելու։ Իրենցից սովորելու շատ բան ունենք։

Խանութներից շինանյութ, հագուստ կամ սարքավորում գնելիս, խնդրում եմ, ուշադի՛ր եղեք։

Ինչպես Երևանում կառուցված շենքերից մեկի վրա է գրված «Այս շենքի կառուցման մեջ չի օգտագործվել ոչ մի թուրքական արտադրանք։ Մենք պահում ենք մե՛ր զինվորին, ոչ թե թշնամու»»։

--0--ԱՀ