Թո՛ղ հանգստությամբ ննջեն հայոց բոլոր նախնիները, զոհերն ու նահատակները

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեռելոցը ազգային-քրիստոնեական հերթական առիթն է հիշելու և հարգելու մահացածներին, որը և անում ենք գերեզմաններ այցելությամբ ու խոնարհումով:

Սակայն, ի լրումն դրա, իմ համոզմամբ, մենք պարտավոր ենք ամեն օր հիշել ու հարգել նրանց մեր գործերով, քանզի նրանց շնորհիվ ենք ծնվել, ժառանգել ազգային ու համամարդկային արժեքները, ստանձնել առաքելություն մեր հայրենիքում, շարունակում կյանքն ու պայքարը հայրենի հողում՝ հանուն նույն արժեքների պահպանման, զարգացման ու գալիք սերունդներին ժառանգելու:

Թո՛ղ հանգստությամբ ննջեն հայոց բոլոր նախնիները, զոհերն ու նահատակները, իսկ ողջերս արժանի լինենք նրանց ժառանգությանը»:

 

--00—ՄՀ