Անկախ Արցախ արդեն գոյություն ունի․ Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ,  թվիթերյան իր միկրոբլոկում գրել է.

«Ալիևը պնդումն է, թե «Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ», մոռանալով, որ

Ա) Արցախը Ադրբեջանի տարածք չէ.

Բ) Անկախ Արցախ արդեն գոյություն ունի.

Գ) Իսկ քննարկումները պետք է ընթանան միայն իրականության և հայրենիքում մեր իրավունքների միջազգային ճանաչման շուրջ»,- գրել է Բեգլարյանը:

--00—ՄՀ