Կորոնավիրուսը կդառնա սեզոնային. «Ռոսպոտրեբնադզոր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսը մուտացիայի կենթարկվի, այն կդառնա սեզոնային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Վիրուսը, իհարկե, մուտացիայի կենթարկվի, եւ կլինեն նոր շտամներ: Ելնելով այն բանից, թե ինչ են ասում գիտնականները, այն արդեն սեզոնայնություն Է դրսեւորում, կորոնավիրուսը դառնում Է սեզոնային: Այն կգա այն սեզոնին, որը ինքը կընտրի, առայժմ դա նույնպես անորոշ պատմություն Է: Այժմ այն գալիս Է աշնանն ու գարնանը, թե ինչ կլինի հետագայում, մենք բոլորս կտեսնենք»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ