4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի բերելու գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: Հիմնական շեշտը դրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքների բարեխիղճ և որակյալ կատարման, ինչպես նաև անվտանգության կանոնների խստիվ պահպանման վրա:

--00--ԱՀ