ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ծայրահեղական «Թալիբան» շարժման անդամներին պատկանող մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 2 թալիբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ թալիբների մեքենան պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ականի վրայով անցնելու հետևանքով: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
--00--ԱԹ