Արցախում բջջային կապը խափանված է. Ադրբեջանը խլացրել է հաճախականությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

5

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ, հաղորդում են Արցախի տաածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշվում է, թե քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։

«Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», - նշել են նախարարությունից։

--00—ԼՄ