Ճիշտ չէ, որ պատգամավորները ԱԺ գան թանկ մեքենայով, իսկ ԱԺ նախագահը՝ իր պաշտոնին ոչ համարժեք մեքենայով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Սոչիում եռակողմ հանդիպմանը քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Պետք է փորձենք մեր հարևանների հետ, որոնց հետ այս պահին գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ, խաղաղ ապրելու եզրեր գտնել: Հաշվի առնելով բոլոր իրողությունները՝ ես գտնում եմ, որ այլ ճանապարհ, քան հարևանների հետ ապրելու նորմեր գտնելը չկա։ Կհաջողվի, թե՝ ոչ, այլ հարց է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ուժեղացնենք տնտեսությունը, պաշտպանողականությունը կամ չզինվենք, այդ ամենը զուգահեռաբար պետք է արվի: Նաև չպետք է մտածել՝ թշնամի ես կամ բարեկամ, այդ հատվածում բազմաթիվ համակեցության նորմեր կան, որոնց պետք է հասնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորն, անդրադառնալով  կառավարության՝ օրերս կայացրած այն որոշմանը, ըստ որի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սմոնյանի համար նոր ծառայողական մեքենա է ձեռք բերվելու  ԱԺ տնտեսումների բյուջեից հատկացվող 90 մլն դրամով, նկատեց․

«Կարծում եմ՝ ԱԺ նախագահը պետք է ներկայանալի լինի բոլոր առումներով, ճիշտ չէ, որ պատգամավորները կարող են Ազգային ժողով գալ թանկ մեքենաներով, իսկ նախագահը ոչ իր պաշտոնին համարժեք մեքենայով: Աժ նախագահը մեր երկրի պաշտոնյաների շարքին է դասվում, իր հետ կապված ծախսերը պետք է լինեն անհրաժեշտ մակարդակով: Ալեն Սիմոնյանի մեքենայի համար տրամադրված գումարը փոքր ծախս է պետության համար, և դա արվել է ԱԺ-ի կողմից հատկացված բյուջեի շրջանակում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր