Գեներալները կրում են նախկին շտամպը, եթե նրանց ուղարկեն տուն, որտեղի՞ց բերեն նորերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Պաշտպանության գերատեսչությունը սպառազինության գնման վերաբերյալ սխալներ է թույլ տվել, պետք է իմանային` պատերազմում ինչ զինատեսակներ կօգտագործվեն: Ֆինանսական հնարավորություն ունեինք պաշտպանական սպառազինությունը ուժեղացնելու, քննությունը պետք է պարզի` սխալները որտեղ են»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով  նախկին Պաշտպանության նախարարի, Զենքի մատակարար կազմակերպության տնօրենի և ԳՇ պետի տեղակալի նկատմամբ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերին:

«Այժմ համակարգային կոռուպցիա չկա, իսկ ցանկացած իշխանության ժամանակ հնարավոր են կոռուպցիոն դրսևորումներ, այլ հարց է՝ ինչպե՞ս է իշխանությունը տրամադրված նման դրսևորումների հանդեպ, կա՞ն արդյոք յուրայիններ և ոչ յուրայիններ: Նաև մենք ունենք անցյալից եկած գեներալներ, գիտնականներ, որոնք կրում են նախկին շտամպը։ Իշխանությունը փոխվել է, բայց որտեղի՞ց բերեն նոր գեներալներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամ, եթե հարյուր գեներալի տուն ես ուղարկում, արդյո՞ք հարյուրն էլ տուն ուղարկելու են, միգուցե նրանցից երկուսը այնպիսի որակ են ներկայացնում, որ 10-20 գեներալ արժեն։ Պետք է գործընթացին նրբանկատորեն մոտենալ, որպեսզի կորուստներ չունենանք»,- նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ