Գորիսում 24 ժամ ջուր չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

--00—ԼՄ