ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողները այցելել է Զինվորի տուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն: Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները:

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ շրջել են Զինվորի տանը, ծանոթացել զինվորների բուժման պայմաններին:

Հյուրերն արձանագրել են, որ չնայած իրենց մեծ փորձին, այսպիսի վերականգնողական կենտրոն ոչ մի երկրում չեն հանդիպել: Դեսպանները կարևորել են հատկապես կրթական, սոցիալական վերաինտեգրման ծրագրերը, որոնք Զինվորի տանը իրականացվում են վերականգնողական բուժմանը զուգահեռ:

«Պատվիրակության ղեկավար, ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Դեսպան Մարթեն Էհնբերգին Հայկուհի Մինասյանը նվիրել է մեր տղաների ձեռքով պատրաստված բնական թիթեռով կոմպոզիցիան, որը, վստահ ենք, իր տեղը կգտնի դեսպանի աշխատասենյակում»,- նշված է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

--00--ԱՀ