Վթարի պատճառով Արմավիրի մարզում 12 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին  քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ