Հյուսիս-հարավ ճանապարհին Nissan Teana-ն բախվել է արգելապատնեշին, շրջվել. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Երևանում սեպտեմբերի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր