Հադրութի շրջանում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

աճյուններ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։ 

--00—ՄՀ