Խնդիր է, երբ քաղաքապետը երբևէ չի գնում ԱԺ հարց ու պատասխանին, պետք է գնա

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 28,  24News

«Ֆիզգառադոկում» ստեղծված իրավիճակը քաղաքապետարանի բացթողումն է, թողնում են ապօրինի շինություններ կառուցել, հետո ապամոնտաժում են։ Այս մասին 24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ 

«Ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունը երբեք չի հարցնում քաղաքացիներից, թե ինչ արժի կառուցել»,- համոզմունք հայտնեց Մնացականյանը։

Նա նաև հարց ուղղեց, թե արդյոք քաղաքապետարանի որևէ աշխատող նկատողություն ստացե՞լ է ապօրինի շինարարությունը չվերահսկելու համար։ 

Բացի այդ Մնացականյանը կարևորեց մասնակցային կառավարման անհրաժեշտությունը, նշելով, թե խնդիր է, երբ քաղաքապետը երբևէ չի գնում ԱԺ հարց ու պատասխանին, բայց պետք է գնա։

  --00—ՄՀ