Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

հրդեհ

Օգոստոսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 10 հա, Նորաբաց գյուղում՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 300 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա,

Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում՝ 6 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 5500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1100 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1300 քմ,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17․5 հա:

--00--ԱՀ

Տեսանյութեր