Այս պահին Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

Գեղամասար

Այս պահին իրավիճակը Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է: Այս մասին 24News-ին հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Հնարավոր է մի քանի թեթև կրակոցներ հնչած լինեն ես տեղյակ չլինեմ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, բախումներ, միջադեպեր չենք ունեցել»,- նշեց նա: 

Նշենք, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել էր ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձերը կասեցվել էին և խոցվել Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ 
Ավելի վաղ հուլիսի 28-ին ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել էր 3 հայ զինծառայող:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին, 06:30-ին ադրբեջանական ԶՈՒ ստորբաժանումները կրակ էին բացել հայ -ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ, սակայն հայ դիրքապահների պատասխան գործողություններից  հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել էին: ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն ժամը 18:10-ից  մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին  սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ`կրակ արձակելով թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկություններով հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս