ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն այսօր ԿԸՀ-ից վերցրել է իրենց պատգամավորների մանդատները: Այս մասին հայտնել են դաշինքից:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը 24News-ին հայտնել էր, որ իրենց դաշինքը պատգամավորական մանդատները կվերցնի: Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մանդատից հրաժարվել էր՝ միաժամանակ նշելով, որ պայքարից չի հեռանում:
--00--ԱԹ