Մահվան ելքով վթար՝ Գեղարքունիքում․ վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Հուլիսի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմանում Մասիսի բնակիչ, 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։ Վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է, գրում է shamshyan.com-ը։

Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս