Գյուլբենկյան փողոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ոստիկանություն

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս