Ո՞վ է իրավունք տվել հայհոյել մեր ընտրողին, թեկուզ եթե գտնում եք չհիմնավորված է ընտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Մեզ կարող են քննադատել որպես իշխանություն, կարող են հայհոյել, բայց ո՞վ է իրավունք տվել վիրավորել քաղաքացուն, որը պատրաստվում է թեկուզ չհիմնավորված ընտրել մեզ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով ստեղծված նախընտրական քարոզարշավին և հնչող բառապաշարին՝ բանախոսը նշել է, որ դրա մեղավորը իրենց քաղաքական ուժը չէ, մեղավորը բոլորն են, յուրաքանչյուրն իր չափով:

Նրա խոսքով՝ այո՛, մարդկանց կյանքը 2020-ին վատացել է, բայց ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, և այստեղ կան բազմաթիվ օբյեկտիվ գործոններ:

«Մարդիկ պետք է մեզ ձայն տան, որովհետև մեր նպատակներում ազնիվ ենք, այսինքն՝ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, և մարդիկ էլ գիտեն, որ մեր ուզածը մեր հայտարարածից չի տարբերվում։ Իսկ մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա նորմալ, առողջ, զարգացած ու բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող երկիր»,- ասել է Թունյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս