Չտրվել ներքին բախումներ հրահրելու Նիկոլի մարմանջին.ԱՀ «Արդարություն» կուսակցության նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Սկսած 2019 թվականի մայիսից մեր քաղաքական թիմը անընդհատ հայտարարում էր, որ Նիկոլը դրածո է ոչ հայանպաստ կենտրոնների կողմից, որ նա չարիք է բերելու և՛ Արցախին, և՛ Հայաստանին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ընթացքում բազմաթիվ կոչեր ենք արել և՛ Հայաստանյան իրավապահ մարմիններին, և՛ քաղաքական շրջանակներին, որ անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել նրան և հասնել նրա հրաժարականին և ձեռբակալմանը: Ցավոք մեզ ականջալուր չեղան և ունեցանք այն ինչ ունենք հիմա:

Արտահերթ ընտրությունների շեմին, Նիկոլը հասկանում է, որ ընտրական մեխանիզմներով չի կարողանալու վերարտադրվել ու փորձելու է ամեն գնով մնալ իր աթոռին։ Նրա հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է նոր մարտի 1-ի՝ հույսը դնելով զանազան բանդաների ու օլիգարխիկ կլանների վրա։

Նրա օգտագործած բառամթերքը երկաթյա մանդատների և վենդետաների մասին միմիայն դրա մասին է վկայում: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմը, մեր հայրենիքը մասնատված է, մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ՝ մեր հանրության գերխնդիրն է, պատրաստ լինել նման սցենարի, չտրվել ներքին բախումներ հրահրելու Նիկոլի մարմանջին՝ հաշվի առնելով նրա տեսակը և նման բաների մեծ փորձը և ցույց տալ նրան, որ իր արկածախնդրությունը բախվելու է հանրային համախմբված կոշտ արձագանքին»:

--00--ԱՀ