ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Շմիդտ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

 --00—ՄՀ