«Ռոման» սպասում է Մխիթարյանի որոշմանը․ ֆուտբոլիստը մինչև երեկո ժամանակ ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29,  24News

Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ժամերին պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ ու դրա մասին հայտնի իտալական ակումբի ղեկավարությանը:

Մխիթարյանի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

Մխիթարյանը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է «Ռոմային» տեղեկացնի՝ օգտվո՞ւմ է պայմանագրի ժամկետն ավտոմատ երկարաձգելու կետից, թե՞ հեռանում է թիմից:

Իտալական ակումբի աղբյուրը հայտնել է, որ Մխիթարյանին առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ըստ գործող պայմանագրով սահմանված կետի՝ մեկ տարով, այլ երկու։

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան թույլ չի տվել Հենրիխին անել դա ավելի շահավետ  առաջարկների ականկալիքով։

--00—ՄՀ