Լավրովը Այվազյանի հետ այցելել է «Հաղթանակ զբոսայգի», ծաղիկ խոնարհել անմար կրակ մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հաղթանակի այգուց ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի հավերժական կրակի մոտ։

նկար

--00—ԼՄ