«Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09, 24News

 

h

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր եւ միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության եւ «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռեւս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։

Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը եւ դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը եւ բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը եւս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երեւույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է:»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 --00—ԱՊ