ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

․

ՆԱՏՕ-ն Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների շրջանակներում համատեղ զորավարժություններ է սկսել՝ ԱՄՆ-ի եւ այլ երկրների հազարավոր զինծառայողների հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է AP-ն, ասել է ԱՄՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Սքրոկկանը :

Գնդապետը նշել է, որ Ալբանիան լինելով ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը, անվտանգության ոլորտում արժեքավոր գործընկեր է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով։

«Ալբանիան վճռորոշ դեր է խաղում DEFENDER-Europe 21-ի զորավարժություններում, ընդ որում՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում առաջին անգամ Դուրես նավահանգստում» համատեղ ցամաքային նյութատեխնիկական գործողություններ են իրականացվում»,- այս մասին նշել է գնդապետը։

Ապրիլի 26-ից ամերիկյան զորքերը տեղակայված են Ալբանիայի հինգ ցամաքային, ծովային ու օդային բազաներում՝ մինչ հունիսի 10-ը վարժանքներ անցկացնելու համար:

«Այս պատմական առաքելությունը ցույց է տալիս Արեւմտյան Բալկաններում եւ Սեւծովյան տարածաշրջաններում որպես ռազմավարական անվտանգության գործընկեր ծառայելու մեր կարողությունը»,- ասել է Սքրոկկան:

--00--ԱՀ