Երևանը չի մասնակցում ՆԱՏՕ Defender Europe 2021 զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

զորավարժություն

Երևանը չի մասնակցում ՆԱՏՕ Defender Europe 2021 զորավարժություններին։  SputnikArmenia-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասել է, որ այս մասին բոլոր հաղորդագրություններն ու լուրերն ապատեղեկատվություն են։ Նա նշել է, որ ավելի ուշ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը համապատասխան մեկնաբանությամբ հանդես կգան։

 Ավելի վաղ ռուս լրագրող Ալեքսանդր Խարչենկոն գրել էր, որ Երևանն իբրև պլանավորում է մասնակցել ՆԱՏՕ Defender Europe 2021 զորավարժություններին, որտեղ խաղարկվելու է ԱՄՆ զորքերի տեղակայում ՌԴ-ի հետ սահմանին։

  --00—ՄՀ