Բայդենը պատրաստ է ճանաչել հայերի կոտորածը որպես ցեղասպանություն․ «The Wall Street Journal»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է պաշտոնապես հայտարարել, որ 20-րդ դարի սկզբին հայերի կոտորածը ցեղասպանություն է։ Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պաշտոնյաներն այդուամենայնիվ կարծում են, որ դա բացառիկ քայլ կլինի, որը էլ ավելի կբորբոքի կապերը Թուրքիայի հետ:

«The Wall Street Journal»-ը, հղում անելով Բայդենին մոտ կանգնած պաշտոնյաներին, նաև հավելել է, որ վերջնական որոշումներ կամ ճեպազրույցներ տեղի չեն ունեցել, և որ ԱՄՆ նախագահը կարող է ընտրություն կատարել նաև խորհրդանշական հայտարարությամբ՝ առանց կոտորածը «ցեղասպանություն» որակելու, ինչպես մյուս նախագահներն են արել:

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Թուրքիան հերքում է սպանությունները՝ չընդունելով այն որպես ցեղասպանություն, քանի որ նշվում է, թե հայերը ընդվզել են կառավարության դեմ: Աղբյուրը նաև հիշեցնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ «Haberturk» հեռուստատեսությանը տված հայտարարությանը, որի ժամանակ թուրք պաշտոնյան ասել է, թե Բայդենի հռչակագիրը միայն կվնասի թուրք-ամերիկյան կապերը։ 

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ