Գերիների թեմայով նախընտրական դիվիդենտներ են հավաքում, չեն հասկանում՝ ինչ են անում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Իշխանությունը մարդկանց դժբախտության վրա չպետք է PR-վեր, սուս-փուս պետք է սպասեին գերիների վերադարձին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ՝ ապրիլի 8-ին, Բաքվից Երևան ժամանած դատարկ օդանավին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռով ռազմագերիներ պետք է վերադառնային հայրենիք։
Աբովյանի համոզմամբ՝ գերիների թեմայով նախընտրական դիվիդենտներ են հավաքում, չեն հասկանում՝ ինչ են անում։

Աբովյանը հիշեցրեց՝ իշխանության անդամները վերնաշապիկ էին պատռում, թե տեսեք, գերիներին բերում ենք։ «Հիմա տեսա՞ն՝ ինչ եղավ»,- նշեց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ