Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, մտնում է քաղաքականություն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

հասարակական

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում: Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

--0--ԿԿ