Այսօր բացվել է Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։

Կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ստորգետնյա անցումը մատչելի է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ»։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։

--00--ԱՀ