Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակվել է մոտ 520 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս