Ռուս խաղաղապահները 27 դիտակետում վերահսկում են հրադադարը․ ԼՂ է վերադարձել 52700 արցախցի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ռուս

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում, և որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահների կողմից շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, օգնում են վերականգնել նաև քաղաքացիական ենթակառուցվածք, ինչպես նաև հումանիտար օգնություն է ցուցաբերում բնակչությանը:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախ՝ իր նախկին բնակության վայր է վերադարձել 52 հազար 700 քաղաքացի:

--00—ԼՄ