Վերջին 1 օրում ռուսական ավիացիան ևս 20 թռիչք է արել խաղաղապահներին ԼՂ տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ռդ

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները վերջին 1 օրում Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան»  ինքնաթիռներով 20 թռիչք են իրականացրել, ԼՂ է տեղափոխվել 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանում: Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր տարբեր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման և այլ տեխնիկա»,-նշվում է հաղորդագրությունում:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի դիտակետերը տեղակայվել են ԼՂ շփման գծի և Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայվել է Ստեփանակերտում: 

--00—ԼՄ