Իշխանությունը նախ թող իր «ֆեյք» ու սունկ կայքերը մաքրի, նոր անցնի ԶԼՄ դաշտի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծին, որը նախատեսում է ԶԼՄ օրենսդրության մեջ փոփոխություններ անել, ասում է՝ իշխանությունը նախ թող իր «ֆեյք» ու սունկ կայքերը մաքրի, հետո անցնի ԶԼՄ դաշտի խնդիրներին:

«Ինչպես հասկանալ, որ պատերազմի օրերին թելեգրամյան ալիքների միջոցով իրենց անհրաժեշտ տեղեկությունների տարածումը իշխանությունը ողջունում էր ու դա աղբյուր ծառայեցնում։ Այժմ, երբ իրենց քիմքին ոչ հաճելի լուրեր են շրջանառվում, ցանկանում են կասեցնել այդ ալիքների գործունեությունը: Իհարկե, կողմ եմ, որ ԶԼՄ-ն իր դեմքով հանդես գա, գրանցված լինի, խմբագիր ու լրագրողներ ունենա, բայց ներկայացված նախագիծը հեղհեղուկ է, ու որևէ հարցի կոնկրետ լուծում չի տալիս»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ