«Նման տեղեկություն չունեմ». ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

արս

«Առողջապահության նախարարն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում»: Այսպես է պատասխանել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ԶԼՄ-ներին՝ մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրը:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-հավելել է ԱՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ աղբյուրի՝ դիմումը նա արդեն գրել, փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, իսկ հրաժարականի պատճառը մեկը չէ։

«Վարչապետի և նախարարի միջև նախապատերազմական շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Արսեն Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ բազմիցս ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը և պարտությունից հետո ճիշտ կլինի, որ հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ներսում առկա ընդդիմադիր թևից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, իսկ ովքեր ունեն նման ցանկություն, դուռը բաց է»,- գրել էր կայքը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս