Շուշին ծախելու օպերացիան հսկել է պաշտոնը վերնաշապիկից հաճախ փոխող՝ Քյարամյան Արգիշտին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Շուշին ծախելու օպերացիան անձամբ հսկել է պաշտոնը վերնաշապիկից հաճախ փոխող պատանին՝ Քյարամյան Արգիշտին

Բազմաթիվ անհետ կորածների, գերիների և սահմանային անվտանգության խնդիրներով զբաղվելու փոխարեն Աթաթուրքի հոգեզավակը շարունակում է մեղավորների փնտրտուքը։

Չստացված հոդվածում նախկիններին մեղադրելուց հետո իջևանյան բաշիբոզուկը սլաքները փորձում է թեքել դեպի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վստահ եմ՝ Վանեցյանին և այլոց մեղադրելու սցենարը գրվել է հենց պատերազմի օրերին։ 

Տարօրինակ պատահականությամբ Շուշիում մեր տղաներին է հանդիպում Քյարամյան Արգիշտին և ցավոք ստանում է հյուրընկալ վերաբերմունք, քանզի ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ պատանի Քյարամյանը ԿԲ-ի գումարները հանելուց և Շուշիից հեռանալուց առաջ մշտական կապի մեջ է եղել նիկոլի հետ՝ վերջինիս ներկայացնելով մեր ջոկատի տղաների կոորդինատները։

Քաջատեղյակ լինելով Շուշիի մոտալուտ հանձնման մասին՝ երիտասարդը (կարծում եմ նիկոլի հրահանգով) որևէ կերպ չի զգուշացրել մոտալուտ վտանգի մասին՝ հավանաբար ցանկանալով շրջափակման մեջ թողնել այդ պահին Շուշիում կռվողներին։

Քաղաքը հանձնելու օրն անգամ բոլոր հետաքրքրվողներին ստել են՝ պնդելով, թե հաղթում ենք Շուշիում։
Իսկ «Հայրենիք» ջոկատի և Վանեցյանի գործողությունների գնահատականը տվել է ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լևոն Մնացականյանը։

Արցախի վաճառքի սցենարն անխափան իրագործելու համար ընդանուր կուռացիան իրականացնում էր «Ոռատո» ջոկատի հրամանատար աննա հակոբյանը, ում օգնում էին պատանի Արգիշտին և Ավինյան Տիկոն։ 

Հ.Գ. Զգուշացնում եմ սեփական տան նկուղում ֆեյքաբուծարան ունեցող, ամբողջ կյանքում ինձնից նեղացված (աբիժնիկ) դեպուտանկային, ֆեյքերիդ էջիցս չմաքրելու դեպքում, լրջորեն կլծվեմ քո ու գիժ հայրիկիդ կերպարները մերկացնելու գործով։

Եթե դուխդ հերիքի, համարս գիտես

Վերջներդ մոտ է, պատրաստվե՛ք‼️»։

--00--ԱՀ