Կանադան դադարեցնում է ԱԹՍ-ի արտադրության համար անհրաժեշտ մասերի առաքումը Թուրքիա

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ю

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ իր երկիրը որոշում է ընդունել արգելել Թուրքիա առաքել անօդաչուների արտադրելու համար անհրաժեշտ մասեր։ Ենթադրաբար, խոսքը վերաբերում է հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներին, որոնք օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ