Թուրքական և կանադական պատվիրակությունների հանդիպման ուշագրավ դետալը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

gsf

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադացի գործընկերների հետ։ Կանադական պատվիրակությունը գլխավորել է  արտգործնախարար Մելանի Ջոլին:

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց «Cumhurıyet» թերթի կայքը ուշադրություն է հրավիրում պատվիրակությունների հանդիպման մի ուշագրավ դետալի վրա։ Երկու երկրների պատվիրակությունների կազմում կանանց ներգրավվածությունն ունեցել է ահռելի մեծ տարբերություն։

«Կանադայի ԱԳ ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունն ամբողջությամբ կանայք էին, իսկ ահա Թուրքիայի պատվիրակության կազմում եղել է ընդամենը մեկ կին»,- գրում է աղբյուրը։

--00--ՍԳ