ՀՀ բոլոր մարզերում և Երևանում կկառուցվեն Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

․

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են: 

Ստեփանավանում կառուցվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։ Մինչև 2022 թվականը կկառուցվեն 49 ՀՍԾՏ կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։

Գյումրիում վերակառուցվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը։ Ծրագրի համար ներդրվել է ավելի քան 171 մլն դրամ։ Հիմնանորոգվում են 17 երկրորդական փողոցներ։ Գյումրիում կառուցվում է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը կշահագործվի 2022 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ