Վանաձորի Տարոն-4 թաղամասում 16 ընտանիքի համար բնակելի տներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

Այսօր «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի, «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» և Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկել ենք դեռևս 2020 թվականի հունիսին Լոռու մարզպետարանի հետ կնքված համաձայնագրի կատարման ընթացքը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: 

«Համաձայնագիրը վերաբերում է Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա բնակելի տների կառուցմանը՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար:

Վերահաստատեցի, որ մարզպետարանը և համայնքապետարանը կիրականացնեն ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի ճանապարհներ): Անհրաժեշտ գումարը կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ երկու տարվա ընթացքում:

Մեզ համար չափազանց մեծ կարևորություն ունի այս ծրագիրը՝ ուղղված՝ նախ՝ անօթևան մարդկանց՝ օր առաջ քարաշեն բնակարանով ապահովելուն, ապա նաև մարզկենտրոնը տնակներից ազատելուն:

Առաջիկայում հայտը կուղարկվի Կառավարություն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ: Այս տարվա ավարտին արդեն 2 ընտանիք ապահով տանիք կունենա, մյուսների համար բնակարանների կառուցումը կավարտվի ծրագրով նախատեսված 5 տարի ժամկետում: Այս փուլում շահառուները Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներն են, սակայն ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա ապահովել նաև շարունակականություն»,- գրել է մարզպետը:

--00--ԱՀ