ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 1,5 միլիոնը, 16,248-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ամն

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 1,5 միլիոնը: Մայիսի 17-ի՝ ժամը 19:00-ի դրությամբ երկրում վարակվածների թիվը 1,510,286 է, որից 90,178-ը մահացել է,  339,578-ը՝ ապաքինվել: ԱՄՆ-ում ակտիվ վարակակիր է 1,080,530 մարդ, որից 16,248-ը ծայրահեղ ծանր վիճակում: Այդմասին տեղեկանում ենք Worldometer վիճակագրական հարթակից:

Աշխարհում վարակակիրներիը թիվը, վերջին տվյալների համաձայն, 4,751,636 է, ակտիվ վարակակիր է 2,562,390-ը, որից 44,799-ը ծայրահեղ ծանր վիճակում է: