Արցախում կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման համար հատկացվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

կորոնավիրուս

Արցախի Հանրապետությունում COVID-19 վարակի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեից 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ հատկացվել է գրեթե  1,517 մլրդ դրամ, այդ թվում՝  

- բժշկական պարագաների եւ ախտահանման աշխատանքների իրականացման համար` 949.1 մլն. դրամ,

- մեկուսացման եւ սննդի կազմակերպման նպատակով՝ 69.2 մլն. դրամ,

- սոցիալական հետեւանքների չեզոքացման նպատակով ՝ 398.5 մլն. դրամ,

- տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրամադրելու համար՝ 100.0 մլն. դրամ: 

--0--ԱՀ