Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

արփինե

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում: Ամբողջ շաբաթվա իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը:
Ֆեյքագումարտակների հպա՜րտ պաշտպաններ, եթե իմ գրառումը կարդում ու տարածում են միայն ֆեյքերը, ապա ի՞նչու եք պատեպատ դիպչում: Ի՞նչու եք ավելի հյուծում ձեր` առանց այն էլ հյուծված ուժերը իմ դեմ պայքար մղելու համար, եթե իմ գրառումը իրական մարդկանց շրջանում տարածում չունի: Խնայեք ինքներդ Ձեզ»: