Իտալիայում ՀՀ քաղաքացիներն, իմանալով կարանտինի մասին, նախընտրել են չվերադառնալ Հայաստան  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նաղդալյան

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը նախընտրել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմն անցկացնել տվյալ երկրում։  Այս մասին հաղորդել է Հ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա անդրադարձել է Իտալիայում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած շուրջ 150 քաղաքացուց մարտի 15-ի հատուկ չվերթով ՀՀ վերադարձած 63-ի դեպքին։

«Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ դա վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- նշել է Նաղդալյանը։