Քենիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի առաջին դեպքով խուճապի չմատնվելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

քենյա

Քենիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ նշելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեի խոսքերը, հայտնում է Интерфакс-ը։

Դեպքը գրանցվել է հինգշաբթի։ Կագվեն փոխանցում է, որ վարակվածը կին է, որը ԱՄՆ-ից վերադարձել էր Նայրոբի։ Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, վիճակը գնահատվում է կայուն, ջերմությունը կարգավորվել է։ Քենիայի առողջապահության նախարարությունը հորդորում է, որ չնայած գրանցված դեպքի՝ չմատնվել խուճապի․ «Անհանգստանալու կարքի չկա․ շարունակեք ձեր ամենօրյա գործերը»։

Ինչ վերաբերում Է Աֆրիկայի մյուս երկրներին, ապա կորոնավիրուս Է հայտնաբերվել Եգիպտոսում (67 դեպք), Ալժիրում (24 դեպք), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (17 դեպք), Թունիսում (յոթ դեպք), Մարոկոյում (վեց դեպք), Սենեգալում (չորս դեպք): Երկուական դեպք Է գրանցվել Բուրկինա-Ֆասոյում, Նիգերիայում և Կամերունում, մեկական դեպք՝ Կոնգոյի Հանրապետությունում, Կոտ-դ՛Իվուարում և Տոգոյում։