Նիկոլ Փաշինյանն ու Գեորգի Գախարիան առանձնազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գեորգի գահարիայի առանձնացրույցը։

Նախքան հանդիպումը՝ Վրաստանի վարչապետը, ինչպես արդեն նշել ենք, օդանավակայանում պատվո պահակախմբով է դիմավորել Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը: