2019 թ․-ին «Գազպրոմը» 35 տոկոսով նվազեցրել Է գազի մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

գազպրոմ

«Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել Է 35 տոկոսով՝ մինչև 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետևում Է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ընդամենը «Գազպրոմի» արտահանումն Արևմտյան Եվրոպայի երկրներ նվազել Է 9 տոկոսով՝ հասնելով մինչև 147,44 միլիարդ խորանարդ մետր: Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանը, որում «Գազպրոմը» ներառում Է նաև Թուրքիան, մնում է գազի հոլդինգի համար վաճառահանման խոշորագույն շուկան:

Տարածաշրջանում ռուսական գազի հիմնական սպառողներն են Գերմանիան (մատակարարումների նվազում 8,5 տոկոսով՝ մինչեւ 53,5 միլիարդ խորանարդ մետր), Իտալիան (-2,9 տոկոս՝ մինչեւ 22,1 միլիարդ խորանարդ մետր) և Ֆրանսիան (+8.3 տոկոս՝ մինչեւ 14,1 միլիարդ խորանարդ մետր): Մեծ Բրիտանիային գազի մատակարարումները նվազել են 28 տոկոսով և կազմել 10,32 միլիարդ խորանարդ մետր։