Լոռու մարզում դանակահարել են Ալավերդու նախկին քաղաքապետին․ «Shamshyan.com»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

տնօրեն

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվարին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ, 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար։

Ըստ աղբյուրի՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։